Հասարակություն
Լուկաշենկոն Բելառուսի նկատմամբ սանկցիա կիրառողներին «ցույց կտա իրենց տեղը»
WRed
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպառնացել է կոշտ պատասխան տալ այն երկրներին, որոնք իր երկրի դեմ պատժամիջոցներ կմտցնեն: Նա, մասնավորապես, արդեն հանձնարարել է Կառավարությանը առաջարկ ներկայացնել՝ Լիտվայի նավահանգիստներից բոլոր առևտրային հոսքերի ուղղությունները վերակողմնորոշելու համար:
«Այ հիմա մենք նրանց ցույց կտանք՝ ինչ բան է պատժամիջոցը: Եթե նրանք՝ լեհերն ու լիտվացիները, մեր միջոցով դուրս էին գալիս Չինաստան ու Ռուսաստան, ապա այժմ կթռչեն Սև ծովով՝ Ռուսաստանի ու այլ երկրների հետ առևտուր իրականացնելու համար»,- ասել է նա:
Լուկաշենկոն շեշտել է՝ նրանք երևի մոռացել են՝ ինչ է նշանակում Բելառուս, դրա համար նրանց ցույց է տալիս իրենց տեղը:
Նմանատիպ հոդվածներ
Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը
WRed
Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի
WRed
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգված ունեցող տրանսպորտային միջոցների մասին է
WRed
Հայաստանում կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել․ապաքինվել է 262 մարդ
WRed