Պատահարներ

21-ամյա վարորդը Երևան-Իջևան ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել փոսի մեջ

WRed 171 դիտում
21-ամյա վարորդը Երևան-Իջևան ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել փոսի մեջ

Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Սևանի բնակիչ, 21-ամյա Կարեն Հակոբյանը Երևան-Իջևան ավտոճանապարհից դեպի Սևան քաղաքի Ֆրանսիական հրապարակ տանող ճանապարհահատվածում իր վարած ВАЗ 21101 մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ընկել աջակողմյան հատվածում առկա փոսի մեջ:

Ինչպես հայտնում shamshyan.com-ը,  վթարի հետևանքով Կ. Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն:

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250