Հասարակություն

Ոչ մի առաջընթաց չկա. ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները կրկին բողոքի ակցիա իրականացրին

WRed 87 դիտում
Ոչ մի առաջընթաց չկա. ՌԴ մեկնել ցանկացող  քաղաքացիները կրկին բողոքի ակցիա իրականացրին

Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները կրկին բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց:  Մասնակիցները պահանջում և խնդրում ենք բացել Ռուսաստանի հետ սահմանները: 
Հայտնենք, որ  Կառավարությունից երեք օր ժամանակ էին խնդրել պատասխանի համար, ցուցարարները վստահեցնում են, որ  իրենք ոչ մի պատասխան չեն ստացել:

«Ոչ մի առաջընթաց չկա, շատ մարդիկ են դիմել կառավարություն, ոչ մի զանգ, ոչինչ չկա, ժողովուրդը սպասում է պատասխանի, ինչքա՞ն կարող ենք սպասել»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Նրա կարծիքով՝ պարզապես բանակցություններ չեն տարվում ՌԴ-ի հետ: «Բնակցությունները զրո են, շուտով արտակարգ դրությունը վերջանալու է, կարանտին է լինելու և երևի այդ ժամանակ մեզ այլևս կարգելեն ցույցեր անել: Ես այնտեղ ունեմ հարազատ մարդիկ, բարեկամներ: Սա գլոբալ խնդիր է, մենք պայքարում ենք բոլոր նրանց համար, ում ընտանիքները բաժանվել են երկու մասի»,- նշեց մասնակիցը:

 

Բացի այդ Ռուսաստան մեկնելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիներն այսօր ավտոերթ իրականացրին Երևանի փողոցներում: Նրանք ավտոմեքենաներին փակցրել էին պաստառներ. «Хочу в Россию», «Պահանջում ենք վարչապետի աջակցությունը»:

Ավտոերթն ավարտվել է Հանրապետության հրապարակում, որտեղ ակցիայի մասնակիցները որոել են հավաք կազմակերպել:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250