Ասել, որ անամպ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը, չափազանցություն է. Միրզոյան
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստում խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին՝ ընդգծելով, որ խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն համաձայնեցված է։
«Ասել, որ բոլոր հարցերը հարթված են, ոչ մի խնդիր չկա, անամպ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը՝ չափազանցություն է։ Ի վերջո տասնամյակների կոնֆլիկտ է եղել, այդքան արյուն է հեղվել, վերքերը թարմ են, դեռ ունենք Բաքվում պահվող անձինք»,- նշել է Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ կողմերի միջև թշնամանքը հասարակությունների, երկու երկրների իշխանությունների և ներկայացուցիչների մակարդակում աստիճանաբար նվազում է։
Նա ընդգծել է, որ շարունակում են մնալ բազմաթիվ հումանիտար խնդիրներ, այդ թվում՝ անհետ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման հարցը։