Քաղաքականություն Կարևոր

Հայաստանն ու Թուրքիան քննարկում են փոխադարձ կրթաթոշակների հնարավորությունը. Միրզոյան

Mariam Z. 1 րոպե 117 դիտում
Հայաստանն ու Թուրքիան քննարկում են փոխադարձ կրթաթոշակների հնարավորությունը. Միրզոյան

Հայաստանի և Թուրքիայի միջև քննարկվում է երկու երկրների բուհերում միմյանց ուսանողների համար կրթաթոշակների սահմանման հնարավորությունը։ Այս մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով ԱԳՆ 2025 թվականի գործունեության զեկույցը։


Նախարարը նշել է, որ այս փուլում Հայաստանը և Թուրքիան ունեն բավականին ակտիվ, դինամիկ և խոստումնալից երկխոսություն։


Արարատ Միրզոյանը հիշեցրել է, որ Երևանի և Անկարայի միջև արդեն գոյություն ունեն հստակ պայմանավորվածություններ, որոնց իրականացման ուղղությամբ կողմերը առաջ են շարժվում։


«Կողմերի միջև այժմ նույնիսկ քննարկվում է երկու երկրների բուհերում միմյանց ուսանողների համար կրթաթոշակներ սահմանելու հնարավորությունը»,- ասել է Միրզոյանը։


Նա նաև հավելել է, որ 2025 թվականին հայ և թուրք պաշտոնյաների միջև տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ և շփումներ, ինչը վկայում է երկու երկրների միջև դինամիկ զարգացող երկխոսության մասին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250