Հասարակություն

Վեց անգամ թանկ ենք ներմուծելու ապրանքը, դա մեզ վնասելու է. ակցիայի մասնակիցները սպասում են կառավարության արձագանքին

WRed
Վեց անգամ թանկ ենք ներմուծելու ապրանքը, դա մեզ վնասելու է. ակցիայի մասնակիցները սպասում են կառավարության արձագանքին

«Չի կարելի մարդկանց էս վիճակի մեջ դնել, մենք դիմում ենք ՊԵԿ-ին, դիմում ենք վարչապետին, մենք ձեր կողքն ենք էղել, դուք էլ այսօր մեր կողքը եղեք, մեզ չպետք է դրդեք, որ Հայաստանից գնանք» ։ Այս մասին այսօր հայտարարեց  մաքսային փոփոխությունների դեմ ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը։ Լրագրողների հարցին, թե նախապես պայմանավորվածություն եղել է կողմերի միջև, ինչու են այժմ զարմացել, բողոքի մասնակից կինը նշեց, որ չէին սպասում նման թվեր, իմացել են, որ պետք է բարձրանան հարկերը, բայց ոչ նման ձևով, ու ոչ այս պահին, երբ մարդիկ պայքարում են հացի համար։ 

«Թող օրենքը շարադրեն ճիշտ, որ հասկանալի լինի, մենք էլ կարողանանք հակադարձել ճիշտ, էսքան մարդ ա էկել, կառավարությունից ոչ մեկ չի իջնում, խնդիրներ կան, որ երկակի են ստացվում, չեն իջնում, որ հասկանանք։ Էսօր ինչ ներմուծվելու ա, բերվելու ա վեց անգամ թանկ, իսկ դա վնասելու ա մեզ, որովհետև մենք էսօրվա դրությամբ դրանով ենք մեր ընտանիքը պահում։ Եթե սահմանները բաց լինեին, գուցե փակեինք բիզնեսը, գնայինք ուրիշ պետության մեջ բացեինք, իսկ հիմա այլընտրանք չեն թողնում» ։ 

Նշենք, որ մանր ու միջին բիզնեսով զբաղվող քաղաքացիները այժմ սպասում են ՊԵԿ-ի և Կառավարության արձագանքին։

  •  

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250