Ռազմական

Իրանը մեղադրում է ԱՄԷ-ին հարձակման մեջ

Mariam Z.
Իրանը մեղադրում է ԱՄԷ-ին հարձակման մեջ

Իրանի ռազմական աղբյուրները հայտարարել են, որ Լավան կղզում գտնվող նավթավերամշակման գործարանի վրա իրականացված վերջին հարվածին ներգրավված են եղել Արաբական Միացյալ Էմիրությունների ռազմաօդային ուժերը։ Ըստ Թեհրանի փոխանցած տվյալների՝ գործողությանը մասնակցել են Mirage-2000-9 կործանիչներ, որոնք գտնվում են ԱՄԷ-ի սպառազինության կազմում։


Իրանական կողմը միջադեպը ներկայացնում է որպես նպատակային օդային հարձակում՝ ընդգծելով, որ թիրախը եղել է էներգետիկ ենթակառուցվածքը։ Մինչ այժմ անկախ աղբյուրներից հարձակման վերաբերյալ հաստատված լրացուցիչ մանրամասներ չեն հաղորդվում։


Միևնույն ժամանակ ԱՄՆ-ը արագ արձագանքել է իրավիճակին և հայտարարել, որ տեղի ունեցածը որևէ առնչություն չունի ամերիկյան ուժերի հետ։ Ըստ առկա տեղեկությունների՝ Վաշինգտոնը նաև տեղեկացրել է Իրանին, որ միջադեպում ներգրավված չէ նաև Իսրայելը։


Դեպքի հանգամանքները շարունակում են ճշտվել, իսկ տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի վերաբերյալ պաշտոնական գնահատականներ դեռևս չեն հրապարակվել։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250