Քաղաքականություն
Վարդան Օսկանյանի որդին սնանկ է ճանաչվել
WRed
Արտաքին գործերի նախկին նախարար, նախկին պատգամավոր Վարդան Օսկանյանի որդին սնանկության դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել:
Դատական տեղեկատվական համակարգում նշվում է, որ 2020 թվականի հուլիսի 31-ին Սնանկության դատարանի դատավոր Արսեն Բաբայանը բավարարել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի դիմումն ընդդեմ Արա Օսկանյանի` վերջինիս սնանկ ճանաչելու պահանջի մասին:
Դատարանն արգելանք է դրել Արա Օսկանյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի կարող բռնագանձում տարածվել:
«Արդշինբանկ» ՓԲԸ-ն դիմել է սնանկության դատարան՝ պահանջելով , որ դատարանը հարկադիր սնանկացման ենթարկի Արտաքին գործերի նախկին նախարար, նախկին պատգամավոր Վարդան Օսկանյանի որդուն: Արա Օսկանյանը բանկին պարտք է 5 մլն դրամ:
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը. պատճառը հայտնի է
WRed
Ամբողջությամբ կեղտոտ սուտ է և զրպարտություն. Անի Սամսոնյանը` «Լիդիան Արմենիայի» հայտարարության մասին
WRed
Ռուբեն Հայրապետյանի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքն անհետացել է Ազգային արխիվից
WRed
Արայիկ Հարությունյանն ասաց, թե որ դեպքում կհեռանա
WRed