20 միլիարդ 496 միլիոն ԱՄՆ դոլար խաղադրույթներ Հայաստանում 2025 թ.-ին
AuroraNews լրատվական ծառայությունը պաշտոնական նամակով դիմել է ՊԵԿ՝ խնդրելով տրամադրել տվյալներ, թե 2025 թվականին որքան խաղադրույք է կատարվել խաղատներում և որքան՝ ինտերնետ շահումով խաղերում։
Հիմք ընդունելով ինտերնետ շահումով խաղերի և խաղատների կազմակերպիչների կողմից վերահսկող մարմին ներկայացված ֆինանսական հոսքերի վերաբերյալ հաշվետվությունները՝ ներկայացվել է 2025 թվականի ինտերնետ շահումով խաղերի և խաղատների խաղադրույքների ծավալների վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը։ Ըստ այդմ` ինտերնետ շահումով խաղերում կատարվել է շուրջ 7,5 տրիլիոն (20.1 միլիարդ ԱՄՆ դոլար), իսկ խաղատներում՝ շուրջ 185 միլիարդ (496 միլիոն ԱՄՆ դոլար) խաղադրույք:
Լրատվական ծառայությունը խնդրել էր նաև տվյալներ տրամադրել, թե քանի մարդ է խաղադրույք կատարել և որ երկրներից են եղել նրանք։ ՊԵԿ-ից հայտնել են, որ վերահսկող մարմնում բարձրացված հարցի վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ։