Քաղաքականություն
Պուտինն ու Լավրովը ներողություն են խնդրել Սերբիայի նախագահից՝ Զախարովայի գրառման համար
WRed
«Նախագահ Պուտինը երբեք ինձնից ներողություն չի խնդրել ինչ-որ բանի համար, ինչպես նաև Սերգեյ Լավրովը: Զախարովայի գրառման պատճառով նրանք դա արեցին: Ես նույնիսկ չէի հիշում այդ պատմությունը », - այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ հավելելով, որ իրենք լավ հարաբերություններ ունեն, և այս միջադեպն իր համար կարևոր չէ:
Հիշեցնենք ՝ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում Ալեքսանդր Վուչիչի ու Դոնալդ Թրամփի հանդիպման լուսանկարի կողքին տեղադրել էր մեկ այլ լուսանկար «Հիմնական բնազդ» ֆիլմից՝ մակագրությամբ. «Եթե Սպիտակ տուն են հրավիրել և աթոռն այնպես են դրել`կարծես հարցաքննության եք, նստեք այնպես, ինչպես երկրորդ լուսանկարում է պատկերված, ով էլ որ լինեք: Ուղղակի հավատացեք ինձ»:

Նմանատիպ հոդվածներ
Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը. պատճառը հայտնի է
WRed
Ամբողջությամբ կեղտոտ սուտ է և զրպարտություն. Անի Սամսոնյանը` «Լիդիան Արմենիայի» հայտարարության մասին
WRed
Ռուբեն Հայրապետյանի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքն անհետացել է Ազգային արխիվից
WRed
Արայիկ Հարությունյանն ասաց, թե որ դեպքում կհեռանա
WRed