Քաղաքականություն
Հրապարակ. Բերման են ենթարկել Իշխան Զաքարյանին, որդուն և եղբորը
WRed
Քիչ առաջ ԱԱԾ-ն բերման է ենթարկել Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանին: Բերման են ենթարկել նաև նրա որդուն, եղբորը և մի քանի այլ անձի նույնպես: Այդ մասին գրում է hraparak.am-ը:
Ըստ աղբյուրի՝ որդու առաջնեկն այսօր առաջին դասարան էր գնալու, և ընտանիքը երեխայի առաջին ուսումնական տարին էին նշելու: ԱԱԾ աշխատակիցները ներխուժել են Զաքարյանների տուն և առաջարկել իրենց հետ գնալ:
«Մենք տեղեկացանք, որ խնդիրը վերաբերում է Գառնու տարածքում Զաքարյանների հիմնած այգուն: Բայց թե ինչո՞ւ ծանուցագրով չեն հրավիրել և ինչո՞ւ են նման մեթոդներով մարդկանց բերման ենթարկում, պարզ չէ»,-գրում է աղբյուրը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Հայրապետյանի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքն անհետացել է Ազգային արխիվից
WRed
Արայիկ Հարությունյանն ասաց, թե որ դեպքում կհեռանա
WRed
Այլևս 2500 դրամը չի վճարվելու. Տեխզննության կտրոնն այլևս պետք չի լինի փակցնել ավտոմեքենայի հողմապակուն
WRed
Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը. պատճառը հայտնի է
WRed