Քաղաքականություն
Ալեն Սիմոնյանը գրեթե բացառում է, որ Հրայր Թովմասյանը կընտրվի ՍԴ նախագահ
WRed
Ես նման հնարավորությունը գրեթե բացառում եմ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավոր համարու՞մ է արդյոք այն, որ ՍԴ նոր կազմի կողմից ՍԴ նախագահ ընտրվի Հրայր Թովմասյանը:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն ՍԴ դատավորներ ընտրեց Երվանդ Խունդկարյանին, Արթուր Վաղարշյանին ու Էդգար Շաթիրյանին:
«Ես դա տրամաբանական չեմ համարում: Բացառում եմ, որովհետեւ ճգնաժամը ստեղծվել էր նաեւ այն պատճառով, որ Հրայր Թովմասյանը հայտնվել էր ՍԴ դատավորի պաշտոնում»,-ասել է նա:
Ամեն դեպքում Սիմոնյանը պնդում է, որ այդ հարցը չեն քննարկել նորընտիր դատավորների հետ:
Նմանատիպ հոդվածներ
Արայիկ Հարությունյանն ասաց, թե որ դեպքում կհեռանա
WRed
Ռուբեն Հայրապետյանի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքն անհետացել է Ազգային արխիվից
WRed
Այլևս 2500 դրամը չի վճարվելու. Տեխզննության կտրոնն այլևս պետք չի լինի փակցնել ավտոմեքենայի հողմապակուն
WRed
Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը. պատճառը հայտնի է
WRed