Հասարակություն

Սա քաղաքական ընտրություն չի, քաղաքական պայքար չի. Հրայր Թովմասյան

WRed
Սա քաղաքական ընտրություն չի, քաղաքական պայքար չի.  Հրայր Թովմասյան

Որևէ դատավորի հետ որևէ թեկնածություն չեմ քննարկել, Սահմանադրական դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախկին նախագահ, դատավոր Հրայր Թովմասյանը։

«Կարող եմ ենթադրել, որ որոշակի անդամներ որոշակի քննարկումներ միմյանց հետ կատարում են, ես այդ ամբողջից տեղյակ չեմ», - ասաց Հրայր Թովմասյանը։

Թովմասյանը հորդորեց դարի, նույնիսկ օրվա հարց չդարձնել ՍԴ նախագահի ընտրությունը՝ նշելով, թե ՍԴ նախագահն իր հիմնական գործառույթն իրականացնելիս ոչնչով չի տարբերվում ՍԴ մյուս դատավորներից։

«Սա քաղաքական ընտրություն չի, քաղաքական պայքար չի, ներքին մի փոքրիկ պրոցեդուրա է», - ասաց Հրայր Թովմասյանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250