09:00 Լուրերը մեկ տողով. Ձյուն, բուք և ջերմաստիճանի կտրուկ անկում, նոր լարվածություն Մերձավոր Արևելքում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
• Ապրիլի 9-13-ին հանրապետությունում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյուն, հովիտներում՝ անձրև, տեղ-տեղ ամպրոպ։ Քամու ուժգնացում, բուք և մերկասառույց է սպասվում, ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով։
• Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, սակայն խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով։ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտի համար։
• Ղազախստանի ԱԳ նախարարը ժամանել է Երևան, բանակցությունները շարունակվում են այսօր։
• «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը փակ ձևաչափով հաստատել է ընտրական ցուցակի առաջին թեկնածուներին։
• Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ Արցախը եղել է ինքնորոշման գործընթացում և չի ճանաչվել որևէ երկրի կողմից։
• Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը կմնան տարածաշրջանում մինչև համաձայնագրի իրականացումը և սպառնացել է ուժեղ գործողություններով։
• Իրանը հայտարարել է, որ հրադադարի պայմանների մի մասը խախտվել է, ինչը վտանգում է բանակցությունները։
• ԱՄՆ փոխնախագահը հայտնել է, որ որոշ առաջարկներ մերժվել են, սակայն նոր տարբերակը մնում է ուժի մեջ։
• Իրանը դադարեցրել է նավերի անցումը Հորմուզի նեղուցով հրադադարի խախտման պատճառով։
• Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները կսկսվեն շաբաթ օրը։
• Իսլամաբադում բանակցություններից առաջ սահմանափակվել է մուտքը կառավարական գոտի։
• Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ընտրություն կատարի՝ հրադադար կամ շարունակվող հակամարտություն։
• Լիբանանում հարձակում է տեղի ունեցել «Հըզբոլլահի» ղեկավարի շրջապատի անձի վրա։
• Նեթանյահուն հայտարարել է, որ Լիբանանը չի ներառվի հրադադարում և գործողությունները շարունակվում են։
• Թրամփը քննարկելու է ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի հնարավոր դուրս գալու հարցը։
• Կասպից ծովում Ադրբեջանի ափերի մոտ վերջին մեկ օրում գրանցվել է հինգ երկրաշարժ։