Ռազմական

ԱՄՆ-ի հետ հրադադարի հաստատման 10 կետերից 3-ն արդեն խախտվել է. Իրանի խորհրդարանի նախագահ

Mariam Z.
 ԱՄՆ-ի հետ հրադադարի հաստատման 10 կետերից 3-ն արդեն խախտվել է. Իրանի խորհրդարանի նախագահ

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմեդ Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ հրադադարի հաստատման 10 կետերից 3-ն արդեն խախտվել է, ինչը, նրա խոսքով, անիմաստ է դարձնում խաղաղության շուրջ բանակցությունները։


Նրա փոխանցմամբ՝ Իրանի առաջարկած 10 կետերից առաջինը վերաբերում էր Լիբանանում հրադադարի հաստատմանը, սակայն այն խախտվել է Իսրայելի կողմից։


Երկրորդ կետով Իրանը պահանջել է որևէ պարագայում չխախտել իր օդային տարածքը, ինչը, ինչպես նշել է Ղալիբաֆը, արդեն տեղի է ունեցել։


Երրորդ կետի համաձայն՝ Իրանը պահանջում է հարգել ուրանի հարստացման իր իրավունքը, սակայն ԱՄՆ-ն շարունակում է մերժել դա։


«Այս իրավիճակում ո՛չ հրադադարի պահպանումը, ո՛չ խաղաղության բանակցություններն իմաստ չունեն», - հայտարարել է նա։


Միաժամանակ նշվում է, որ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում նախատեսվում են իրանցի և ամերիկացի պաշտոնյաների բանակցությունները։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250