Ռազմական
Փեզեշքիանը հրադադարի հետ կապված հայտարարություն է արել
Mariam Z.
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է, որ Լիբանանում հրադադարը հանդիսանում է Իրանի հետ կնքված հրադադարի համաձայնագրի կետերից մեկը, և հակամարտության դադարեցման պայմաններից մեկն է հենց Լիբանանում հրադադարի հաստատումը։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Լիբանանը չի ընդգրկվել հրադադարի համաձայնագրում։
«Հեզբոլլահի պատճառով մենք Լիբանանը չներառեցինք հրադադարի համաձայնագրում, և Իրանը գիտի դա»,- ասել է ԱՄՆ նախագահը PBS-ի եթերում։