ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրազդանի կիրճում կստեղծվի բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի
Կառավարությունը նախատեսում է Հրազդանի կիրճի՝ Աթենքի փողոցին հարող հատվածում, կիրճի սկզբնամասից 5,5 կիլոմետր հեռավորության վրա, կառուցել բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի:
«Ծրագիրը ներառում է կիրճի բարեկարգում, նոր լանդշաֆտ, հարմարավետ զբոսայգի, հանգստի գոտիներ, սպորտային միջոցառումների անցմացման հարթակներ, կինոդիտման վայրի, ինչպես նաև սրճարան, որոնք կդառնան սոցիալական շփումների կենտրոնը կիրճում», - նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս տարածքը գտնվում է անմխիթար վիճակում․ ափամերձ հատվածներում առկա են ճահճուտներ և եղեգնուտներ, իսկ ամռանը կանգնած ջրի կուտակման պատճառով տարածվում է գարշահոտություն, ինչը բացասաբար է անդրադառնում շրջակա միջավայրի և քաղաքացիների հանգստի պայմանների վրա։
Մանրամասները` տեսանյութում: