Քաղաքականություն
Պուտինը հայտնել է Փաշինյանի ու Ալիևի հետ հեռախոսազրույցների մասին
WRed
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից առաջ Անվտանգության խորհրդին հայտնել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցների մասին: Այս մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, ասել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Պոսկովի խոսքերով, խորհրդակցության մասնակիցները կրկին ընդգծել են կրակի դադարեցման կարևորությունը՝ համապատասխան կոչով դիմելով կողմերին:
Նշենք, որ Մնացականյանի ու Բայրամովի հանդիպումը պետք է կայանար Երևանի ժամանակով ժամը 16:00-ին, սակայն, ըստ ամենայնի, կայանալու է մեկ ժամ ուշ, եթե հաշվի առնենք այն, որ ռուսական լրատվամիջոցները փոխել են հանդիպման ուղիղ եթերի ժամը:
Նմանատիպ հոդվածներ
Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչեցին. Ժնևի հարվածը Ադրբեջանին
WRed
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Արցախ ուղարկվող ահաբեկիչների պատրաստման ճամբարներին
WRed
Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից. իրավիճակն այս պահին լրիվությամբ գտնվում է ՊԲ վերահսկողության տակ. ԱՀ նախագահ
WRed
Դիմելու եմ ՀՀ իշխանություններին, որ ճանաչեն Արցախի անկախություն. Արցախի նախագահ
WRed