Քաղաքականություն

«Զանգեզուրը, Սևանը, Երևանը մեր պատմական հողերն են». Ալիևի հայտարարությունը՝ այսօրվա շքերթի ժամանակ

WRed 2,254 դիտում
«Զանգեզուրը, Սևանը, Երևանը մեր պատմական հողերն են». Ալիևի հայտարարությունը՝ այսօրվա շքերթի ժամանակ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում անցկացված զորահանդեսի ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղում «արդարության հաղթանակի» և ակնարկել պատերազմի հնարավոր շարունակության մասին՝ ընդհուպ մինչև Հայաստանի տարածքի զավթումը: Այս մասին գրում է Московский Комсомолец պարբերականը:

Իր ելույթում Ալիևը նշել է, որ դեռևս անցյալ դարի 80-ականներին հարյուր հազարավոր ադրբեջանցիներ «վտարվել են իրենց հայրենի հողերից»:

«Զանգեզուրը, Գոյչան (Սևան), Իրևանը (Երևանը) մեր պատմական հողերն են», -հայտարարել է Ալիևը:

90-ականների իրադարձություններն ու Լեռնային Ղարաբաղի դրան հաջորդած անկախությունն Ալիևն անվանել է «շրջափակում»: ԼՂ մի մասի վերադարձը նա որակել է որպես «տարածքային ամբողջականության վերականգնում»:

Միևնույն ժամանակ, Ալիևն ակնարկել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակն իրեն լիովին ձեռնտու չէ: Նա հիշեցրել է, որ ավելի վաղ ինքը բազմիցս ասել էր, որ եթե Հայաստանը «չվերադարձնի իրենց հողերը, ապա այդ հարցը կլուծեն ռազմական ճանապարհով»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250