Այլ

Գեորգի Գախարիան վերանշանակվել է Վրաստանի վարչապետի պաշտոնում

WRed 234 դիտում
Գեորգի Գախարիան վերանշանակվել է Վրաստանի վարչապետի պաշտոնում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է Գեորգի Գախարիային Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակելու հրամանագիրը, հաղորդում է ТАСС-ը:

Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանը հավանություն էր տվել վարչապետի պաշտոնում Գախարիայի վերանշանակմանը, կառավարության առաջարկված կազմին ու ծրագրին:

Արտաքին գործերի նախարարի պաշտոնում է վերանշանակվել Դավիթ Զալկալիանին, ներքին գործերի նախարար է նշանակվել Վախթանգ Գոմելաուրին, պաշտպանության նախարարը Իրաքլի Ղարիբաշվիլին է:

«Վրացական երազանք» իշխող կուսակցությունը հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով 90 տեղ է ստացել խորհրդարանի 150 մանդատից:

Ընտրությունների արդյունքների հաստատումից հետո Վրաստանի կառավարությունը վայր էր դրել իր լիազորությունները:

Վարչապետի թեկնածու Գախարիան խորհրդարանի հաստատմանն էր ներկայացրել կառավարության նորացված կազմն ու կառավարական ծրագիրը: Կառավարության նոր կազմում ընդգրկվել են բոլոր նախկին նախարարները, բացի արդարադատության նախարարից:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250