Այլ

Դուք չեք կարող մեզ լռեցնել. Թրամփը՝ Twitter-ի կողմից իր օգտահաշիվն ընդմիշտ սառեցնելու մասին

WRed 245 դիտում
Դուք չեք կարող մեզ լռեցնել. Թրամփը՝ Twitter-ի կողմից իր օգտահաշիվն ընդմիշտ սառեցնելու մասին

ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Twitter սոցիալական ցանցը, որը արգելափակել է իր օգտահաշիվը, իրեն չի լռեցնի: Այս մասին հայտնում է RT-ն:

«Դուք չեք կարող մեզ լռեցնել»,- նշվում է Սպիտակ տան տարածած Թրամփի հաղորդագրությունում:

Համապատասխան հայտարարությունը հայտնվել է նաեւ Twitter- ում ԱՄՆ նախագահի պաշտոնական հաշվին, սակայն ընկերությունն անմիջապես հեռացրել է դրանք:

«Ես կանխատեսում էի, որ դա տեղի կունենա: Մենք բանակցություններ ենք վարում տարբեր այլ կայքերի հետ և շուտով մեծ հայտարարություն կունենանք: Մենք ուսումնասիրում ենք առաջիկայում սեփական հարթակ կառուցելու հնարավորությունները», - գրել է Թրամփը:

Նա նաև շեշտեց, որ «Twitter- ն ավելի ու ավելի է գնում խոսքի ազատությունն արգելափակելու ուղղությամբ»:

Ավելի վաղ Twitter- ը ընդմիշտ փակել էր Թրամփի օգտահաշիվը «բռնության հետագա հրահրման ռիսկի» պատճառով:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250