Քաղաքականություն

Լիլիթ Մակունցը «վնգստացող դատավորներ» արտահայտությունը կոռեկտ չհամարեց

Լիլիթ Մակունցը «վնգստացող դատավորներ» արտահայտությունը կոռեկտ չհամարեց

Ազգային ժողովում լրագրողներն այսօր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից հետաքրքրվեցին՝ վնգստացող դատավորներ կա՞ն։

«Ես ձեր ձևակերպումները կոռեկտ չեմ համարում», - պատասխանեց Մակունցը։

Լրագրողի դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն է այդ արտահայտության հեղինակը, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն արձագանքեց.

«Վարչապետը դա հնչեցրել է բոլորովին այլ համատեքստում», - նշեց նա:

Հարցին՝ եթե վարչապետն է այդ արտահայտությունն անում կոռե՞կտ է, եթե լրագրողն է անում կոռեկտ չէ՞, Լիլիթ Մակունցը արձագանքեց՝ խնդրելով իրեն տալ քաղաքական հարցեր։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250