Ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով դադարած ճանաչել Ծառուկյանի լիազորությունները
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով 2025թ. սեպտեմբերի 9-ից դադարած ճանաչել ՀԱՕԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի և վերստուգիչ հանձնաժողովի անդամների լիազորությունները։ Ի հետևանս՝ նաև անվավեր ճանաչել 2025թ. սեպտեմբերի 9-ից հետո ՀԱՕԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից կայացված բոլոր որոշումները և գործողությունները։ Այս մասին Auroranews-ը տեղեկացել է datalex.am-ից:
«ՈՐՈՇԵՑ1. «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա» ՀԿ-ի ընդդեմ «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» ՀԿ-ի՝ Գագիկ Ծառուկյանի՝ որպես ՀԱՕԿ նախագահի լիազորությունները դադարած ճանաչելու, որպես հետևանք 2025 թվականի սեպտեմբերի 9-ից նրա կողմից կայացված բոլոր որոշումները և գործողություններն անվավեր ճանաչելու, վերստուգիչ հանձնաժողովի անդամների լիազորությունները դադարած ճանաչելու, որպես հետևանք 2025 թվականի սեպտեմբերի 9-ից հետո վերստուգիչ հանձնաժողովի կողմից կայացված բոլոր որոշումները և գործողություններն անվավեր ճանաչելու պահանջների մասին հայցադիմումն ընդունել վարույթ։ Որոշումը սահմանված կարգով ուղարկել գործին մասնակցող անձանց:Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման»,- գրված է Դատալեքսում: