Թրամփը սպառնացել է Իրանին տասը տարով առանց էլեկտրաէներգիայի թողնել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել Իսլամական Հանրապետության հասցեին ուղղված կոշտ հայտարարություններով՝ սպառնալով թիրախավորել երկրի էներգետիկ հանգույցները։ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Միացյալ Նահանգները ռազմական ներուժ ունի Իրանի էլեկտրակայանները շարքից հանելու համար։
Ըստ Թրամփի՝ հավանական հարձակման դեպքում Իրանը կարող է առնվազն տասը տարի զրկվել էլեկտրամատակարարումից։ Նա ընդգծել է, որ ամերիկյան կողմի հարվածները կարող են այնպիսի հետևանքներ ունենալ, որ պաշտոնական Թեհրանը ստիպված լինի զրոյից վերակառուցել իր ողջ էներգետիկ համակարգը։
Բացի էլեկտրակայաններից, ԱՄՆ նախագահը որպես հնարավոր թիրախ մատնանշել է նաև Իրանի տրանսպորտային ենթակառուցվածքները։ Մասնավորապես, նշվել է Իրանի կամուրջները ոչնչացնելու պատրաստակամության մասին։ Այս հայտարարությունները տեղի են ունենում երկու երկրների միջև առկա լարվածության և փոխադարձ մեղադրանքների համապատկերում։