Այլ

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 18 կմ հարավ-արևելք. Ուժգնությունը կազմել է 3 բալ

Lilit T. 296 դիտում
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 18 կմ հարավ-արևելք. Ուժգնությունը կազմել է 3 բալ

Մայիսի 1-ին, տեղական ժամանակով ժամը 08:18-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 04:18-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.01⁰ և արևելյան երկայնության 45.44⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Մարտունի քաղաքից 18 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ: 

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: 

Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի մարզի Աղնջաձոր, Արտաբույնք, Թառաթումբ, Հորս, Սալի և Քարագլուխ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ: 


 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250