Այլ

Շուշիում մուղամ է հնչել. Իլհամ Ալիևը մասնակցել է երաժշտական փառատոնի բացմանը

Unknown 1 րոպե 471 դիտում
Շուշիում մուղամ է հնչել. Իլհամ Ալիևը մասնակցել է երաժշտական փառատոնի բացմանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բացման խոսքով հանդես է եկել երաժշտական փառատոնին, որը անց է կացվում Շուշիում։ Ալիևը երաժշտական փառատոնին մասնակցում է կնոջ հետ։

Ալիևի ելույթից հետո տոնակատարություններ են սկսվել Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական բերդաքաղաքում, հնչել են ադրբեջանական կատարումներ։

Միջոցառմանը ներկա են ադրբեջանցի գրողներ, կոմպոզիտորներ, լրագրողներ, զինծառայողներ: Ջդրդուզում՝ Հունոտի կիրճում տեղադրվել է մեծ մոնիտոր, որտեղ հեռարձակվում են մուղամ երաժշտություն։

Ալիևան էլ ինսթագրամի իր հայտարարել է, որ նշանակալի օր է, որովհետև Խարիբուլբուլի երաժշտական փառատոնը մեկնարկել է «Ադրբեջանի մշակութային մայրաքաղաքում»։

«Այսքան տարի կարոտից հետո լեգենդար Ջդրդուզում կրկին կկատարվի ադրբեջանական մուղամ»,- գրել է Ալիևան։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250