Պատահարներ

Խոշոր ավտովթար․ բախվել են Mitsubishi Pajero IO-ն ու Hyundai-ը, վերջինս էլ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ

Unknown 364 դիտում
Խոշոր ավտովթար․ բախվել են Mitsubishi Pajero IO-ն ու Hyundai-ը, վերջինս էլ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ

Այսօր՝ հունիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։  Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Hyundai և Mitsubishi Pajero IO մակնիշի ավտոմեքենաները։ 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, վիրավորներին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Բախման հետևանքով Hyundai-ն էլ հայտնվել է ճանապարհի բաժանարար գոտում՝ մխրճվելով երկաթե արգելապատնեշների մեջ։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250