Պատահարներ

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 8 ամսական աղջիկ է մահացել

Adrine Nidelyan 483 դիտում
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 8 ամսական աղջիկ է մահացել

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում երեկ՝ օգոստոսի 18-ին, 8 ամսական աղջիկ է մահացել։ NEWS.am-ի հետ զրույցում բժշկական կենտրոնից հայտնեցին, որ նորածինը 15 օր առաջ հիվանդանոց էր տեղափոխվել «Կատատրավմա, ծանր գլխուղեղային վնասվածք, կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ։ 

Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից մեզ հետ զրույցում նշեցին, որ երեխայի մահվան մասին ահազանգը ստացվել է ժամը 22։50-ի սահմաններում։ 

Այս պահին փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։  Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250