Պատահարներ

Եգիպտոսում ջրհեղեղ է ու ավազամրրիկ

Lilit T. 1 րոպե 787 դիտում

Եգիպտոսի միջերկրածովյան ափերին ավազամրրիկ է, տեղատարափ անձրևներ և փոթորիկ։ Տարերքի պատճառով երկրի տասը նահանգներում փակել են դպրոցները։ Այս մասին հայտնում է Ahram Online-ը։ 

Հաղորդվում է, որ փոթորկին ուղեկցվող տեղատարափ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել, որի պատճառով ջրի տակ են անցել մեքենաները և մթերային կրպակները: 

Ալեքսանդրիայում և մի շարք այլ քաղաքներում հեղեղվել են մի քանի փողոցներ, դժվարացել է ավտոմեքենաների երթեւեկությունը: 

Բացի այդ, Ֆայում քաղաքում, որը գտնվում է օազիսում՝ Կահիրեից 90 կմ հարավ-արևմուտք, նկատվել է ավազամրրիկ, որը դժվարացրել է տեսանելիությունը: 

Կահիրեն նույնպես հայտնվել է անձրևային ճակատի ազդեցության տակ, սակայն կոմունալ ծառայությունները շրջանների մեծ մասում հաղթահարել են տեղումները։ 

Այնուամենայնիվ, Կահիրեում և Գիզայում իշխանությունները չեղյալ են հայտարարել դպրոցական պարապմունքները: 


 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250