Պատահարներ

Mercedes-ը Սայաթ-Նովա պողոտայում տապալել է լուսակիրն ու բախվել էլեկտրասյանը

Adrine Nidelyan 1 րոպե 197 դիտում
Mercedes-ը Սայաթ-Նովա պողոտայում տապալել է լուսակիրն ու բախվել էլեկտրասյանը

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Սայաթ-Նովա պողոտա-Աբովյան փողոց խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանն ու տապալել լուսակիրը։ 

Դեպքի վայր է ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն ավտոմեքենայում գտնվողները հրաժարվել են բժշկական օգնությունից։ 
 

[7116a58bfb1c9741823a5a0fcb71037f.jpg]
[c40957db8a581eeb18ff63764e28a134.jpg]
[ab06872b73c649443cf7ee6cea952463.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250