Վթար՝ Երևանում. պայմանագրային զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց
Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում Արտաշատի խճուղու թիվ 101/1 հասցեի դիմաց՝ ժողովրդին հայտնի Նորագավիթի «գաի պոստ»-ի մոտ, Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պատին, մի քանի պտույտ շրջվել, բախվել ծառերին և մասամբ հայտնվել ճանապարւհի երթևեկելի գոտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի մեջ գտնվող Արագածոտնի մարզի բնակիչ՝ 31-ամյա Գևորգ Հ-ն և 40-ամյա Գրիգոր Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի բժշկաման կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները ծառայում են ՀՀ Ն N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ։
[6d6ea2f42b2d315462911073e516708b.jpg]
[99ee59648613e06addab90bae0fe6082.jpg]
[1c890e06ab4cfcfb1379235b7a27ea77.jpg]
[601543b21ebafe414fd73efdae7522ac.jpg]
[0c82726e6633bccbad1ab2724a594289.jpg]
[85a588b7cead4cf5000713913b7d2a9f.jpg]