Պատահարներ

Բռնազավթված Հադրութում ադրբեջանական հատուկ նշանակության ուժեր են տեղակայվել

Gohar Vardanyan 1 րոպե 424 դիտում
Բռնազավթված Հադրութում ադրբեջանական հատուկ նշանակության ուժեր են տեղակայվել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արցախի օկուպացված Հադրութի շրջանում ադրբեջանական հատուկ նշանակության ուժերի տեղակայման մասին հայտարարություն է արել: 

 

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ Ալիևը ասել է. «Հադրութում տեղակայված զորամասում տեղակայված են նոր զորամիավորումներ, կոմանդոյի ուժեր։ Կոմանդոյի ուժերի ստեղծումը մեզ համար նորամուծություն է»:

 

Նշվում է, որ Ալիևը այս մասին հայտարարել է զորամասի բացմանը: Նրա խոսքով՝ բրիգադները պատրաստ կլինեն կատարել ցանկացած ռազմական առաջադրանք։ Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ «նման բրիգադներ շատ կլինեն»։ 

 

Հիշեցնենք, որ Հադրութը ադրբեջանական զորքերի կողմից բռնազավթվել էր 2020թ. աշնանը Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250