Պատահարներ

Լուսանկարներ. Հակառակորդը 15 րոպե ինտենսիվ կրակ է բացել Նախիջեվանիկ գյուղի 4 քաղաքացիական անձի ուղղությամբ

Unknown 1 րոպե 792 դիտում
Լուսանկարներ. Հակառակորդը 15 րոպե ինտենսիվ կրակ է բացել Նախիջեվանիկ գյուղի 4 քաղաքացիական անձի ուղղությամբ

Ժամը 17:00-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Նախիջեվանիկ գյուղի տարածքում գտնվող նռան այգում 4 քաղաքացիական անձ տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանի զինված ուժերը հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից շուրջ 15 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակ են բացել նրանց ուղղությամբ և չեն թողնում դուրս գան այգուց:

Կրակը դադարել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ, իսկ Արցախի քաղաքացիները տարհանվել են անվնաս։

Մասնակի վնասվել է գյուղատնտեսական տեխնիկան։

Հիշեցնենք, որ այսօր` հունվարի 10-ին, Ադրբեջանը կրակ էր բացել նաև Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ, մանկապարտեզի մոտ այրվել է ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա։

 

[3af28f32d45027989ffa3677c80b3f1e.jpg]

 

[5e2afc7778f7592ca6ac9fc364e5e5e3.jpg]

 

[5e2afc7778f7592ca6ac9fc364e5e5e3.jpg]

 

 

 

 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250