Քաղաքականություն
«Արթուր Դավթյանը Կրեմլի դահլիճում պատահաբար հանդիպել է հետախուզվող Գևորգ Կոստանյանին». Րաֆֆի Ասլանյան
Unknown
4,293 դիտում
| Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի գրառումը․ «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՌԴ դատախազության 300-ամյակի տոնակատարության շրջանակներում՝ կրեմլի դահլիճում, պատվավոր հանդիսության հյուրերի շարքում պատահաբար հանդիպել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին։ Նրանց զրույցի մանրամասները մի կողմ թողնենք, առավել ևս, որ դրա բովանդակությունն էլ հաճելի չի կարող լինել։ Բայց իսկապես չեմ նախանձում ՀՀ իրավապահ մարմինների գործող դատավարական ղեկավարին, ով սեփական աչքով տեսնում է իր իսկ հսկողության քրեական գործով «հետախուզվող մեղադրյալ» դարձած իր նախկին ղեկավարի՝ այդպիսի ընդունելությունը դաշնակից պետության իրավապահ մարմինների կողմից և «հետախուզվողին» հանդիպում է այդպիսի միջավայրում։ Այսպիսի իրադարձությունները, անկախ քաղաքական կամ այլ հանգամանքներից, ևս մեկ անգամ ընդգծում են հատկապես վերջին տարիներին ՀՀ-ում քրեական գործերով իրականացվող մինչդատական վարույթի ակտերի հիմնավորվածության բացակայությունը, դրանց օրինականության ստուգման կապակցությամբ իրականացվող դատական վերահսկողության ձևական բնույթը, արդյունքում՝ այդ փաստաթղթերի և մեր երկրի իրավապահ մարմինների նկատմամբ անլուրջ վերաբերմունքը միջազգային հարաբերություններում»։ |
Նմանատիպ հոդվածներ
Հունվարի 11-ին թշնամու ԱԹՍ-ների կիրառման ժամանակ գործե՞լ է ՀՕՊ համակարգը․ ՊՆ-ից պատասխանում են
Unknown
1 րոպե
3,197
Ռուսական ավիաբազայի օդաչուները` Հայաստանի լեռներում
Unknown
1 րոպե
397
Բոլոր ռեստորանները, խանութները, ասենք, կարող են մեկ ամսով փակվել․ Փաշինյանը մանրամասնեց
Unknown
1 րոպե
4,082
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազգային ժողովում նիստն ընդմիջվեց՝ դեռ չսկսված
Unknown
1 րոպե
952
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
466
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
313
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
264
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
156