Պատահարներ

BBC-ի աշխատակցուհուն բռնաբարել են խոհարարական շոուի նկարահանման հրապարակում

Adrine Nidelyan
BBC-ի աշխատակցուհուն բռնաբարել են խոհարարական շոուի նկարահանման հրապարակում

BBC-ի աշխատակցուհի Սթեյսի Դուլին հայտնել է, որ իրեն բռնաբարել են Լոնդոնում Hungry For It խոհարարական շոուի նկարահանումների ժամանակ, հայտնում է The Sun-ը։ 

Դեպքը տեղի է ունեցել անցյալ տարվա սեպտեմբերին, սակայն դրա մասին իմացել են միայն հիմա։ Ըստ The Sun-ի աղբյուրի՝ մի տղամարդ ներխուժել է սենյակ, որտեղ գտնվում էր Դուլին և հարձակվել նրա վրա։ 

Լոնդոնի ոստիկանության տվյալներով՝ միջադեպի հետաքննությունը շարունակվում է, սակայն մինչ այժմ կասկածյալը ձերբակալված չէ։ 

BBC-ն վստահեցրել է, որ տուժածն անհրաժեշտ օգնություն է ստանում։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250