Պատահարներ

Ավտովթար՝ Լոռու մարզում․ վարորդը հիվանդանոցում մահացել է

Unknown 1 րոպե 280 դիտում
Ավտովթար՝ Լոռու մարզում․ վարորդը հիվանդանոցում մահացել է

Երեկ՝ փետրվարի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

 

Ժամը 21:20-ի սահմաններում Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի  2-րդ կմ հատվածում բախվել են Ստեփանավան քաղաքի բնակիչ, 46-ամյա Արսեն Հովհաննիսյանի վարած ГАЗ 24 մակնիշի և Տաշիր քաղաքի բնակիչ, 64-ամյա Ալեքսեյ Յարատովի վարած ВАЗ 21150 մակնիշի ավտոմեքենաները:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Յարատովը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Տաշիր» բժշկական  կենտրոն:

 

Հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Տաշիրի բաժին, որ վիրավորը հիվանդանոցում մահացել է, ինչից հետո դեպքի վայր է ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Սերոբյանի գլխավորությամբ:
 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250