Պատահարներ

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. Volkswagen-ը դուրս է եկել հանդիպակաց և բախվել Mercedes-ին. կան վիրավորներ. Shamshyan. com

Gohar Vardanyan 1 րոպե 348 դիտում
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում.  Volkswagen-ը դուրս է եկել հանդիպակաց և բախվել Mercedes-ին. կան վիրավորներ. Shamshyan. com

Այսօր՝ մարտի  8-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում դեռևս չպարզված անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեպի Երևան ընթանալիս վթարային իրավիճակ է ստեղծել Կոտայքի մարզի բնակիչ, 26-ամյա Մ. Հակոբյանի նկատմամբ,  ով Volkswagen մակնիշի ավտոմեքենան վարելիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել  դեպի Հրազդան ընթացող, Կոտայքի մարզի բնակիչ, 30-ամյա Վ. Բաբայանի վարած  Mercedes մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարային իրավիճակ ստեղծած վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ վթարի հետևանքով Volkswagen-ի և  Mercedes-ի վարորդները օպերատիվորեն  վթարի վայր ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունն ու քնննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վթարային իրավիճակ ստեղծած ավտոմեքենայի վարորդի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնսաբերելու ուղղությամբ:
[294fdcea1e747d396c19898e0098e275.jpg]

[12e037b3bf55eb04941e717c439f7316.jpg]

[62dfbd0cea71b48a2083c97131a40e09.jpg]

[599cbc73c3ee02c0f617a2c935dcdcd1.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250