ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Խոշոր ու ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. մահացածը Արմավիրի մարզում հայտնի պարուհի էր. Shamshyan. com
Մարտի 23-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Մարգարա-Էջմիածին ավտոճանապարհի Լուսագյուղի վարչական տարածքում՝ Սև ջուր կոչվող կամրջի վրա, բախվել են Mitsubishi Pajero io և Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով 1 հոգի, ով Opel-ի ուղևորներից է եղել, տեղում մահացել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ Mitsubishi-ն դեպի Էջմիածին ընթանալիս բախվել է Opel-ին, ինչի հետևանքով Opel-ը կողաշրջվել է, իսկ Mitsubishi-ն էլ դուրս է եկել հանդիպակաց և բախվել կամրջի բետոնե պաշտպանիչ հատվածին: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Արմավիրի մարզում հայտնի պարուհի էր:
Մանրամասները՝ կայքում:
[191441a5e53926e3c4b152fc5fd86546.jpg]
[10f0bfb3871b9b9c831721dce8c7557c.jpg]
[fd84d02b8186dbe643118b2c45d95ff4.jpg]
[0ad77e13470f18a6ced9a465417e81e4.jpg]
[8dc1b02ac793ed5275e4aa686e189b8a.jpg]