Քաղաքականություն

ՊԵԿ նախկին պաշտոնյայի գույքն ու տարիներ առաջ հրապարակված ձայնագրությունը

Unknown 14,018 դիտում
ՊԵԿ նախկին պաշտոնյայի գույքն ու տարիներ առաջ հրապարակված ձայնագրությունը

Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնեց, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2022թ. մարտի 9-ին ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ, գրում է armlur.am-ը։ 

 

Լրատվականի հրապարրակման մեջ մասնավորապես ասվում է․ «Ըստ դատախազության` հայցադիմումով ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՊԵԿ նախկին աշխատակից Վահրամ Գուրողլյանից և նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝ Երևան քաղաքում գտնվող 8 բնակարանները և Հյուսիսային պողոտայում գտնվող 6 ավտոկայանատեղիները, 4 հասարակական նշանակության տարածքները, Կոտայքի մարզում գտնվող հանգստյան գոտին և 2 հողամասեր, ինչպես նաև 2 տրանսպորտային միջոցները, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 1.601.422.519 ՀՀ դրամ եւ այլ դրամական եւ գույքային միջոցներ: Նկատենք, որ դեռես 2016 թվականին Ժողովուրդ օրաթերթը անդրադարձել էր ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրանի եւ զննման վարչության նախկին պետ Վահրամ Գուրողլյանի շուրջ տարածված խոսակցություներին:

 

Եվ այսպես 2016 թվականի մարտի 30-ին ՀՀ ՊԵԿ աշխատակիցների անունից տարածվել էր անանուն լսանյութ:

Լսանյութի մեջ ակնհայտորեն փոխված բամբ ձայնով տղամարդը խոսում է մաքսային ծառայությունում առկա կոռուպցիոն երեւույթների մասին՝ հայտնելով. 

 

«Միջին եւ բարձր պաշտոնները զբաղեցնող աշխատողները, անկախ իրենց մասնագիտական եւ մարդկային որակներից, որոնք աշխատել են Գագիկ Խաչատրյանի օրոք, ՊԵԿ-ի եւ առհասարակ պետության ղեկավարների կողմից դիտվում են որպես կաշառակերներ, որոնցից անհրաժեշտ է շատ արագ եւ ցանկալի է անաղմուկ ազատվել»:

 

Անանուն լսանյութը, կարելի է ասել, «ընդմիջվեց» պատերազմական գործողություններով անզեն աչքով նկատելի է, որ այն ոչ այնքան կոռուպցիայի դեմ պայքարի նպատակ էր հետապնդում, որքան հարկային ու մաքսային ծառայություններում «իշխանափոխություն» իրականացնելու:

Եւ կատարվածը ներիշխանական լուրջ խմորումների թեմա դարձավ: Նկատենք, որ լսանյութի վրա դրված լոգոն հարկային պետական ծառայության խորհրդանիշն էր, մինչդեռ այդպիսի ծառայություն Հայաստանում վաղուց գոյություն չունի: Հայաստանում գործում է Պետեկամուտների կոմիտե, եւ ՊԵԿ աշխատակիցներ ներկայացածները մաքսային ծառայության մասին են պատմում չնկատելով այդ «մանրուքը»:

 

Ինչեւէ, տեսանյութում հիշատակված զննման վարչության նախկին պետ Վահրամ Գուրողլյանը, նախորդ տարվա դեկտեմբերից պաշտոնանկ է արվել: Ճշտվող տեղեկությունների համաձայն՝ նա խոշոր բիզնես ունի Վիեննայում:

Ակնհայտ է, որ տեքստ կառուցողներն իրականում համակարգից դուրս գտնվող մարդիկ են, որոնք ունեցել են կոնկրետ մարդկանց անունը հանրայնացնելու եւ դրանով ինչ-որ խնդիր լուծելու հստակ նպատակ:

 

Բանն այն է, որ ՊԵԿ-ն արատավոր բարքերով տարիներ շարունակ աշխատել է, եւ որեւէ նորություն, ըստ էության, հրապարակված անանուն լսանյութի մեջ գոյություն չունի: Պարզապես անուններն են փոխված: Եթե այսօր խոսվում է այն մասին, որ մաքսային ոլորտի ողջ վերահսկողությունը Գ. Խաչատրյանը տվել է իր եղբոր որդուն` ներքին անվտանգության պետ Կարեն Խաչատրյանին, ապա նախկինում եղել է այլ դերակատար:

Բայց ամեն դեպքում հետաքրքիր է, թե ում անուններն է հրապարակվել` իբրեւ կոռուպցիոն սկանդալի դերակատարներ: Ըստ լսանյութի` նրանք են` «Տրանս Ալյանս» մաքսային տերմիևալի զննման պետ Ռոբերտ Գայֆաջյանը, Բագրատաշեն մաքսակետի զննման պետ Կարեն Գրիգորյանը` Կյաժ մականունով, զննման վարչության նախկին պետ Վահրամ Գուրողլյանը, ով «լեւի» գործեր անելու ու փողեր գցելու համար սույն թվականի հունվարին ազատվեց աշխատանքից, եւ այլք:

 

Եւ այսպես, զննման վարչության նախկին պետ Վահրամ Գուրողլյանը, որը եղել է ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչության պետը, ըստ լուրերի` իրականում նաեւ խոշոր գործարար է: Ճշտվող տեղեկությունների համաձայն` Վահրամ Գուրողլյանը խոշոր բիզնես ունի Վիեննայում: Ի դեպ, պարզեցինք, որ նա նախորդ տարվա դեկտեմբերից ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Իսկ ո՞վ է նա, ինչպե՛ս է դերակատար դարձել համակարգում: «Ժողովուրդ»-ի աղբյուրները հիշեցրին, որ 2007-2008 թվականներին հարկային պետական ծառայության պետ աշխատած Վարհամ Բարսեղյանն է Վահրամ Գուրողլյանին նշանակել հարկային ծառայության ներքին անվտանգության վարչության (7-ի) պետ: Ծագումով արցախցի Վահրամ Բարսեղյանը աղմկալի կերպով ազատվեց աշխատանքից, քանի որ նրա «ոտքի տակը» փորել էր հենց նույն Վահրամ Գուրողլյանը»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250