Հասարակություն

Իտալիան ձերբակալել է «Շեհերեզադա» զբոսանավը, որը կապում են Պուտինի անվան հետ

Lilit A. 1 րոպե 207 դիտում
Իտալիան ձերբակալել է «Շեհերեզադա» զբոսանավը, որը կապում են Պուտինի անվան հետ

Իտալիայի իշխանությունները մայիսի 6-ին ձերբակալել են «Շեհերեզադա» թանկարժեք զբոսանավը, որը, ինչպես պնդում են ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի համախոհները, փաստացի պատկանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Հայտնում է dw.com-ը: 

[a3b019c6aa796fd8fcaee17a691db573.jfif]

 

Զբոսանավը ձերբակալվել է Մարինա դի Կարարա նավահանգստում։ Իտալիայի Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ չի ասվում, թե ով է զբոսանավի իրական տերը: Իշխանությունները միայն պնդում են, որ իտալական ֆինանսական ոստիկանության կողմից իրականացված հետաքննությունը ցույց է տվել, որ նավը "զգալի տնտեսական եւ գործնական կապեր" է ունեցել ռուսական կառավարության բարձրաստիճան եւ Եվրամիության պատժամիջոցների տակ գտնվող անձանց հետ:

[db8abc0f0ec6a038783ed08180fb7c58.jfif]

 

«Շեհերեզադա» զբոսանավը գրանցված է Կայմանյան կղզիներում եւ պատկանում է օֆշորային Bielor Asset Limited ընկերությանը, որի շահառուն անհայտ է: SuperYachtFan կայքի գնահատմամբ ՝ նավը 700 մլն դոլար արժե։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250