Հասարակություն

Սոթքում վիրավորվածը հանքավայրի 35-ամյա հորատողն է․ նրան այս պահին վիրահատվում են

Lilit A. 1 րոպե 1,658 դիտում
Սոթքում վիրավորվածը հանքավայրի 35-ամյա հորատողն է․ նրան այս պահին վիրահատվում են

Սոթքի հանքավայրում այս պահին աշխատանքները դադարեցված ենք, աշխատակիցները տարհանվել են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «GeoProMining Gold» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։

 

«Կրակոցներ պարբերաբար հնչել են երեկ եւ այսօր ցերեկը»,- նշեց Գրիգորյանը։ Ռուզաննա Գրիգորյանի փոխանցմամբ՝ կրակոցների արդյունքում վիրավորածը քաղաքացին հանքավայրի 35-ամյա հորատողն է։ «Նա այս պահին վիրահատվում է ռազմական հոսպիտալում։ Բարեբախտաբար, միայն ձախ թեւն է վնասվել, ներքին օրգանները չեն վնասվել։ Բժիշկները նրա վիճակը կայուն են գնահատում»,- ասաց Ռուզաննա Գրիգորյանը։

 

Սոթքում վիրավորված հորատողը Արմեն Մաթևոսյանն է՝ ծնունդով Արցախից։ 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250