Ավտովթար՝ Լոռու մարզում. վիրավոր կինը հղի է
Այսօր՝ մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը 13:45-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցի 33 հասցեի դիմաց բախվել են Kia և ГАЗ 2410 մակնիշի ավտոմեքենաները:
[bd56e5e86ca5efafed4be95f6071a599.jpg]
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանոսւթյան պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի և դասակի հրամանատար Միհրան Հանիսյանի գլխավորությամբ:
[42725f78e926d367d52034fff079fd40.jpg]
Օպերատիվորեն ժամանել է նաև Վանաձորի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, իսկ մինչ այդ վիրավորին առաջին օգնությունն են ցուցաբերել պարեկ Լևոն Բաբլանյանը, Արեն Գասլտյանն ու Մարտուն Հակոբյանը, ապա՝ բժիշկները: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է պարեկային ծառայության Լոռու մարզի ավագ հետաքննիչ Սերգեյ Գյոգչյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
[f5ea48508ebed63317918181a837867c.jpg]
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր կինը հղի է: