Պատահարներ

Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Unknown 1 րոպե 1,238 դիտում
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Այսօր՝ մայիսի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։50-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Հրայր Դավթյանը իր վարած BMW 750 մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայում՝ «Տաշիր» առևտրի կենտրոնի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կանգառի համար նախատեսված ցուցանակին, տապալել այն, ապա բախվել բազալտե եզրաքարերին իսկ հետո՝ ծառին։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Հ. Դավթյանը, ում ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատի փրկարարները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, մահացել է։  

 

Կայքի տեղեկություններով՝ մահացածը Երևանում՝ Խանջյան փողոցում գործող հայտնի «Սոլո» բարի տնօրենն էր։ 

 

[619dc343b63d8a59aa51994ac296027d.jpg]

 

[b29acf72191aa3f46ccac28183019b9b.jpg]

 

[5edc1dd3c6edf8bc455fdf55e3975fd0.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250