Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. 36-ամյա վարորդը, Toyota Corolla-ով մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ձորում. Shamshyan. com
Այսօր՝ մայիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 05:10-ի սահմաններում Արցախի Հանրապետության բնակիչ, 36-ամյա Դավիթ Դ.-ն իր վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 142.5-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորում:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով Դավիթ Դ.-ն, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության թիվ 61 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, մոտեցրել են օպերատիվորեն ժամանած «Վայքի բուժմիավորում» ՓԲԸ-ի շտապօգնության ավտոմեքենային:
Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
[6bc0f1b0366aaaea9fdc78d9eaa22dfd.jpg]
[d82609a99e8372aa0524c4d66d144722.jpg]
[5b7edb610000210e3afbf8295faedc05.jpg]
[751c455fce6527b1a7a05c920deb899b.jpg]
[b3a9d6cffa39fc9765c155e89aeba4a5.jpg]
[a6690c64b7728623c85b90c664ac3899.jpg]
[14c937a2699f68efda8b98881e13dda0.jpg]