Պատահարներ

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. քաղաքացին շտապօգնության մեքենայում մահացել է

Unknown 738 դիտում
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. քաղաքացին շտապօգնության մեքենայում մահացել է

Այսօր՝ հունիսի 26-ին,  ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 00:40-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցում բախվել են Վարդենիս քաղաքի բնակիչներ, 26-ամայ Արման Սերգոյանի վարած УАЗ մակնիշի և  37-ամյա Անտոն Հովհաննիսյանի վարած  ВАЗ  21099  մակնիշի ավտոմեքենաները: 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ВАЗ 210 99–ի ուղևոր, Երևանի բնակիչ, 41-ամյա Վահե Ներսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն, իսկ ժամեր անց հիվանդանոց է դիմել Ա. Հովհաննիսյանը: 

 

Կայքի տեղեկություններով առավոտյան ժամը 07:30-ին «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին հայտնել են, որ ժամը 05:00 –ի սահմաններում շտապօգնության ավտմեքենայով Վ. Նեսրսիսյանը Երևանի հիվանդանոցներից մեկը տեղափոխվելու  ճանապարհին մահացել է: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250