Պատահարներ

Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից. ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել

Gohar Vardanyan 445 դիտում
Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից. ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել

Հոկտեմբերի 7-ին, ժամը 20։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։
 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
 

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են քաղաքացի Գ․ Յ․-ի (ծնված 1985 թ․) ինքնասպանության փորձը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250