Պատահարներ

Խոշոր ավտովթար Դավթաշենի կամրջի վրա

Unknown 481 դիտում
Խոշոր ավտովթար Դավթաշենի կամրջի վրա

Դեկտեմբերի 18-ին, ժամը 16։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է 3 ավտոմեքենա․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են BMW (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1991 թ․), Ford Transit (վարորդ՝ Ա․ Պ․), Kia Sorento (վարորդ՝ Ա․ Մ․), BMW (վարորդ՝ Գ․ Գ․) և Օpel Astra (վարորդ՝ Գ․ Դ․) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները, շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա․ Հ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են BMW մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250