Քաղաքականություն

Երբ կլինի ապաշրջափակման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպումը

Gohar Vardanyan 1 րոպե 228 դիտում
Երբ կլինի ապաշրջափակման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպումը

Տարածաշրջանային և տնտեսական ապաշրջափակման հարցերով եռակողմ՝ հայ-ռուս-ադրբեջանական և ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով  հանձնաժողովների առաջիկա հանդիպումների վերաբերյալ այս պահին դեռևս պայմանավորվածություններ չկան։ Այս մասին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

 

Հիշեցնենք, որ տարածաշրջանային և տնտեսական ապաշրջափակման հարցերով եռակողմ՝ հայ-ռուս-ադրբեջանական հանձնաժողովի վերջին նիստը կայացել է նախորդ տարվա դեկտեմբերին:

 

ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով  հանձնաժողովների վերջին հանդիպումը եղել է 2022 թ.-ի օգոստոսին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250