Պատահարներ

Գյումրիում մեքենաները բախվել են. զոհեր կան

Unknown 435 դիտում
Գյումրիում մեքենաները բախվել են. զոհեր կան

Մարտի 21-ին, ժամը 23:15-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Հայուհու» հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» և «Mercedes-Benz C180» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել քաղաքացիներից մեկի դին և երկու տուժածի։ Տուժածներից մեկը հոսպիտալացման ճանապարհին մահացել է, իսկ մյուս տուժածը հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։

 

[7b8801c6707558472f580550d6533a4f.jpg]

 

 

[75c2d0ee57fbfc9fc940eede32a9d893.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250