Պատահարներ

Թենեսիում քրիստոնեական դպրոցում կրակ բացած անձը տրանսգենդեր կին է․ տեղի ոստիկանություն

Gohar Vardanyan 75 դիտում
Թենեսիում քրիստոնեական դպրոցում կրակ բացած անձը տրանսգենդեր կին է․ տեղի ոստիկանություն

ԱՄՆ Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքի մասնավոր քրիստոնեական դպրոցում հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ և հրաձիգը, ով իրականացրել է հանցագործությունը։ 

 

Ամերիկյան ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ոստիկանությունը հայտնել է, որ կրակողը Նեշվիլի բնակչուհի Օդրի Էլիզաբեթ Հեյլին է, որն իրեն տրանսգենդեր է ճանաչում:
 

Ինչպես արդեն հայտնել էինք՝ նա հարձակվել էր Նեշվիլում գտնվող Covenant քրիստոնեական մասնավոր դպրոցի վրա, որտեղ սովորում է մոտ 200 երեխա: 28-ամյա Օդրի Հեյլին զինված է եղել երկու ինքնաձիգով և ատրճանակով։ Նրա վրա կրակել են ոստիկանները։

 

Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է իջեցնել ազգային դրոշները Նեշվիլում տեղի ունեցած ողբերգության պատճառով։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250